«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Յուրաքանչյուր աշխարհաքաղաքական միավոր ձգտում է ստանալ առավելագույն գոյաբանական շահ

Յուրաքանչյուր աշխարհաքաղաքական միավոր ձգտում է ստանալ առավելագույն գոյաբանական շահ
03.07.2026 | 15:24


Անցումային ռեժիմում գտնվող և անորոշություններով լի ժամանակակից աշխարհում շատ հարցերի պատասխանները ստանալու համար պետք է հետևողականորեն կիրառել ուժա-շահա-ռեսուրսա-ռիսկային մոտեցումը։

Ըստ այդ մոտեցման՝ յուրաքանչյուր աշխարհաքաղաքական միավոր, անկախ իր հզորության մեծությունից, ձգտում է իր առկա ուժով ու ռեսուրսներով և մինիմալ ռիսկերով ստանալ առավելագույն գոյաբանական շահ։

Նման մոտեցումով առկա կոնֆլիկտային և ոչ կոնֆլիկտային խնդիրներին կարելի է մոտենալ՝

1․ էքսպերտային ոչ քանակական ու «բանասիրական» ձևերով ու մեթոդներվ:

2․ Ավելի ճշգրիտ քանակական-մաթեմատիկական և ալգորիթմական մեթոդներով։

Պրակտիկան էլ ցույց է տվել, որ լավագույնը այս ոլորտում քանակական ու ոչ քանակական մեթոդների ռացիոնալ կոմբինացիան է, մանավանդ, որ տարբեր մեթոդներով պրոբլեմների այլընտրանքային տարբերակների հիման վրա ընտրություն կատարողն ու վերջնական պատասխանատու որոշում կայացնողը տվյալ ոլորտում լիդերն է կամ մարդկանց փոքր խումբը։

Բացի դրանից, մաթեմատիկական մեթոդների կիրառման ժամանակ պետք է իմանալ, որ դրանք կարող են ունենալ ոչ միայն քանակական-հաշվարկային, այլ նաև որակական լուծումներ։

Այսինքն, ավելի պարզ լեզվով՝ մաթեմատիկական հավասարումների կամ էլ, պարզ դեպքում, բանաձևերի օգնությամբ կարելի է ոչ միայն հաշվարկներ կատարել ու լուծումները ներկայացնող թվեր ստանալ, այլ նաև առանց կոնկրետ թվերին հասնելու պարզել՝ արդյո՞ք խնդրո առարկա պրոբլեմը լուծում ունի, թե՞ չունի և եթե ունի, դա եզակի՞ լուծում է, թե՞ ունի հնարավոր այլընտրանքներ։

Կարող ենք նման հարցերի դրվածքը լուսաբանել կոնկրետ օրինակով, ասենք, թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության կործանումը։

Պատմությանը լավ հայտնի է, որ եթե զգալի հարստությունն ու քաղաքակրթական մեծ արժեքը մնում են անպաշտպան, ապա դրանք վաղ թե ուշ դառնում են ագրեսիայի զոհ, այնպես, ինչպես թուլացած Բյուզանդական կայսրությունը դարձավ այդպիսին թուրքերի ճնշման տակ։

Տվյալ դեպքում թուրքերի ու Բյուզանդական կայսրության ուժային բախման մաթեմատիկական մոդելի լուծումները կարող են ցույց տալ, որ թուրքերի հաղթանակը անխուսափելի էր, ինչը որակական բնույթի եզրակացություն է, քանի որ ասում է՝ նման բան կարող է տեղի ունենալ, բայց չի ասում, թե երբ, որի պատճառն էլ այն է, որ մաթեմատիկական հավասարումների գործակիցների ճշգրիտ արժեքները հայտնի չեն լինում։

Այսինքն, տվյալ դեպքում մենք գործ ունենք մաթեմատիկական մոդելի որակական լուծման հետ, որը հնարավոր է, եթե մոդելը պարունակում է բախումը բնութագրող հիմնական տենդենցները՝ ուժային, ռեսուրսային և այլ առումներով։

Այս պայմաններում, եթե մաթեմատիկական մոդելների գործակիցները ճշտվեն, ապա դրա լուծումները արդեն կարող են ասել, թե կանխատեսվեղ որակական երևույթը երբ տեղի կունենա, որն էլ կլինի մոդելի քանակական լուծումը։

Հաճախ, աշխարհաքաղաքական մեծ անորոշությունների ու ռիսկերի պայմաններում, առաջնակարգ կարևորություն են ստանում ընթացիկ պրոցեսների մաթեմատիկական մոդելների կամ հավասարումների որակական լուծումները, այսինքն, այն, թե տվյալ իրավիճակում ինչպիսի որակական երևույթներ կարող են տեղի ունենալ։

Օրինակ, ներկա պայմաններում կան մի շարք տենդենցներ, որոնք կարող են հանգեցնել աշխարհաքաղաքական բնույթի տարբեր լուծումների:

1․ Ու՞ր կտանի գլոբալ մրցակցային պայքարը Արևմուտքի ու նոր բարձրացող ընդդիմադիր ուժերի միջև. վերադարձ դեպի ուժային միաբևեռությու՞ն, թե՞ դեպի ուժային երկբևեռություն կամ էլ, որոշակի հավանականությամբ, դեպի բազմաբևեռություն։

2․ Ի՞նչ ճակատագիր կարող է սպասել ԵՄ-ին, աշխարհաքաղաքական ուժերի նոր դասավորության հետևանքով տրոհու՞մ, թե՞ արևմտյան ուժերի անխուսափելի կոնսոլիդացիայի դեպքում էլ՝ ամրապնդում։

3․ Ու՞ր կտանի ուկրաինական պատերազմի հետագա ընթացքը, դեպի արևմտյան ուժերի կոնսոլիդացիա ու Եվրոպայի և Ռուսաստանի գլոբալ բախու՞մ, թե՞ Նովոռոսիայի ու Դոնբասի լրիվ գրավում Ռուսաստանի կողմից։

4․ Ի՞նչ որակական նոր լուծումների կհանգեցնի Իրանի պատերազմը։

5․ Ինչպիսի՞ն կլինի Սյունիքի ճակատագիրը նոր որակական լուծումների տեսանկյունից և այլն: Նման որակական կանխատեսումների կարիք ունեցող պրոբլեմները բազմաթիվ են։

Մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսության շրջանակներում սկզբունքորեն հնարավոր է նշված և այլ պրոբլեմների մաթեմատիկական մոդելավորումը պրոցեսների ու երևույթների որակական կանխատեսումներով հանդերձ, բայց կազմակերպական առումով այդ ամենը պահանջում է պետական հոգածություն ու հովանավորություն, թեկուզ միայն անհրաժեշտ ինֆորմացիայի հասանելիության իմաստով։

Ներկա քարոզչության պայմաններում, երբ ենթադրվում է, որ նույն հարցերը կարելի է տալ արհեստական բանականությանը և ստանալ ադեկվատ պատասխաններ, խոր թյուրիմացության արդյունք է, քանի որ ԱԲ-ն կարող է պատասխանել այն հարցերին միայն, որոնց պատասխաններն արդեն ինչ-որ ձևով կան։

Աշխարհաքաղաքականության դեպքում ԱԲ-ն կարող է ադեկվատին մոտ պատասխաններ և լուծումներ գտնել ու տալ միայն այն դեպքում, եթե ունենա աշխարհաքաղաքական իրավիճակային գրադարաններ՝ մաթեմատիկական բազմապարամետրական մոդելների տեսքով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 137

Մեկնաբանություններ